Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ֆիզիկապես լսելի է արծաթադրամների քսակի շխկշխկոցը

Ֆիզիկապես լսելի է արծաթադրամների քսակի շխկշխկոցը
31.07.2024 | 16:11

Ինչպես իր մտերիմների շրջապատում սիրում էր ասել հռոմեացի հասարական-քաղաքական գործիչ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը՝ ռադիկալ ճշմարտություններն ասվում են ռադիկալ ձևով։

Ի դեպ՝ լրատվամիջոցները գրում են, թե հայտնի համերգի համար թաթան ու մյուս երգիչները ստացել են 30 մլն դրամ հոնորար։ Ու այդ գումարը հաստատ չի գոյացել տոմսերի վաճառքից - համերգն անվճար էր։

Կարծում եմ՝ հոնորարի չափը ամենևին էլ պատահական չի որոշվել։ Ավելին, գնահատում եմ գինը որոշողի նուրբ հումորը՝ ավետարանական «հղման» ձևով։ Այնքան արտահայտիչ է ամեն ինչ, որ նույնիսկ ֆիզիկապես լսելի է արծաթադրամների քսակի շխկշխկոցը։ Շըխկ-շըխկ-շըխկ…

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3593

Մեկնաբանություններ